ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Անվրեպ աշխատեց այս ծրագիրը

Անվրեպ աշխատեց այս ծրագիրը
14.10.2024 | 16:02

2021-ից պետական մակարդակով զարկ տրվեց աննախադեպ ճոխ տոներին, անթիվ-անհամար փառատոներին ու անդարդ հանրության դիմագիծ ընդծելուն, որպեսզի մարդկանց անտեղյակ մասն ընդարմանա, իսկ տեղյակ մասը, այդ ընդարմացած վիճակը տեսնելով, ինքնախարազանվի:

Առանց որևէ վրիպակի աշխատեց այս ծրագիրը: Այսօր դուք 100000001-րդ անգամ ապացուցում եք, որ թշնամահպատակ իշխանությունը հաղթում է մեզ ոչ թե անգիտակից ու նիկոլապաշտ տիղմի պատճառով, այլ պայքարող անգլուխների օգնությամբ:

Դուք խելք չունեք, դուք աչք էլ չունեք, դուք չեք տեսնում ձեզ համար դրված թակարդները և գնում երկու ոտքով ոչ թե ընկնում, այլ նստում եք մեջն ու սպասում, որ թակարդը շրխկա ձեր գլխին:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3791

Մեկնաբանություններ